Ես Մանե Աետիսյանն եմ՝ 16 տարեկան: Սովորում եմ Գանձաքարի միջնակարգ դպրոցի 11 դասարանում: Հետաքրքրված եմ բժշկությամբ:
Սիրում եմ ստեղծագործել, մասնակցել եմ բազմաթիվ ստեղծագործական ծրագրերի և մրցույթների: Ազատ ժամանակ զբաղվում եմ ընթերցանությումբ և համակարգչով, ինչպես, նաև սիրում եմ երաժշտություն լսել:
Ավարտել եմ երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, հաճախել եմ նաև նկարչության:
Սիրում եմ ապրել ակտիվ կյանքով: Ներգրավված եմ Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբում՝ որպես կամավոր և իմ կամավորական գործունեությամբ փորձում եմ օգտակար լինել հասարակությանը: Անդամագրված եմ նաև այլ հասարակական կազմակերպություններում:♥
Ես Սյուզաննա Պետրոսյանն եմ, 17 տարեկան եմ, ավարտել եմ Գանձաքարի միջնակարգ դպրոցը: 7 տարի հաճախել եմ դաշնամուրի դասերի: Այժմ սովորում եմ ԵՊՀ-իմ -ի օտար լեզուներ և գրականություն բաժնում :Մի շարք հասարակական կազմակերպությունների անդամ եմ: Համայնքային և երիտասարդական ակումբում կամավոր եմ: Չեմ սիրում սահմանափակումներ: Սիրում եմ շփվել մարդկանց հետ: ♥

Ես Անուշիկ Շահինյանն եմ՝ Գանձաքարից: 15 տարեկան եմ : Սովորում եմ Գանձաքարի միջնակարգ դպրոցի 11 դասարանում: Շատ եմ սիրում կատարել դիզայներական աշխատանքներ, ինչպես նաև նկարել և իմ ապագան տեսնում եմ այդ բնագավառում: Ազատ ժամանակ սիրում եմ երաժշտություն լսել: Սիրում եմ ONE DIRECTION♥ խումբը:
Հաճախել եմ երաժշտական դպրոց, նկարչության, կարպետագործության: Անդամագրված եմ նաև շատ կազմակերպությունների:♥
Комментариев нет:
Отправить комментарий