Общее·количество·просмотров·страницы

пятница, 27 сентября 2013 г.

Էկո-արշավ





Օգոստոսի 1-ին Տավուշի Մարզի Երիտասարդ Լրագրողների Առցանց Կենտրոն-ը
 ը կազմակերպեց էկո-արշավ դեպի Գանձաքարի Ս. Կիրակի եկեղեցին, որտեղ այդ ժամանակահատվածում կատարվում էին վերանորոգչական աշխատանքներ: Արշավի նպատակն էր երիտասարդության շրջանում հետաքրքրություն առաջացնել և պատասխանատվության զգացմունք սերմանել սեփական մշակութային արժեքների նկատմամբ, ինչպես նաև մաքրել եկեղեցու  շրջակայքը: 1286 թ. կառուցված այս եկեղեցին այժմ վերանորոգվում է Գանձաքարի բնակիչ Վրեժ Կարապետյանի ֆինանսավորմամբ: Տավուշի Մարզի Երիտասարդ Լրագրողների Առցանց Կենտրոն
-ն իր երախտագիտությունն է հայտնում պրն. Կարապետյանին:

Գանձաքար


Գանձաքար գյուղը գտնվում է Իջևան քաղաքից 4 կմ հեռավորության վրա՝ Աղստևի վտակ Ուրթաջուր գետի երեք փոքր վտակների խառնարանում: Ըստ հավաստի տեղեկությունների՝ 1860-ական թվականներից երկու տասնյակ ընտանիք Ներքին Աղդանից (ներկայիս Ակնաղբյուր գյուղից) տեղափոխվում և բնակություն են հաստատում այդ տարածքում: Մինչև 1967-ի մայիսի 25-ը կոչվել է Վերին Աղդան, ապա մինչև 1978-ի հունվարի 25-ը` Աղդան։ Աղդան բառը թուրքերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ ցորեն կամ հատիկ:
Գանձաքարը շրջապատված է անտառապատ լեռներով: Գյուղի խորհրդանիշ սարը Բուդուրն է: Բուդուր թուրքերենից թարգմանաբար նշանակում է <<սա է>>: Գանձաքարի տարածքում է գտնվում Մեծափորի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Մրղուզ կամ Մուրղուզ սարը: Գյուղը ձգվում է շուրջ յոթ կիլոմետր երկարությամբ: Մակերեսը կազմում է 33.7կմ2: Ըստ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Գանձաքարի բնակչությունը կազմում է 3531 մարդ:

      ԵԼԱԿ- Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն